Հռոմի Ֆորումը

15 Май

Հուլիոս Կեսարն ուներ Հռոմի վերակառուցման ընդարձակ ծրագիր, որը սակայն զգալի չափով անկատար մնաց: Կեսարի օրոք իրականցվում է միայն հին ֆորումի մ. թ. ա. 2-րդ դարից որպես հասարակական կենտրոն ծառայող լիակատար վերակառուցումն ու սալահատակումը և այլն: Չբավարարվելով դրանով, նա մ. թ. ա. 54 թ. սկսում է և 46 թ. ավարտում է կանոնավոր ձևի ֆորումի կառուցումը, որն իր անունով ել կոչվում է: Բավականաչափ մեծ չափերի 43/125 մ, այսինքն ավելի քան կես հեկտար մակերեսով, այս ֆորումը ձգված էր երկայնական առանցքի ուղղությամբ ու լուծված էր նրա նկատմամբ հիմնականում սիմետրիկ: Երկու կողմից կրկնակի սյունաշարով շրջապատված էր իտալոպերիպտերային տիպի Վեներայի տաճարը՝ ճակատային կողմից 8 սյուներով կազմավորված խորը սյունասրահով, թաղակապ ցելլայով ու ետին պատին կից աբսիդով: Բակի ձախ հարավ-արևմտյան կողմից, ամբորջ երկարությամբ, խորը սյունսրահի ետևում տաբերնաներ /խանութներ/ էին տեղավորված,որոնց շնորհիվ Հուլիոս Կեսարի Ֆորումն իր հանդիսավոր նշանակության հետ միասին շարունակում էր պահպանել նաև գործնական/ շուկայական հրապարակի/ դերը:

OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Կայսերական փուլի

15 Май

icon
Կոլոսեոն կամ Ֆլավիոսների ամֆիթատրոնը. Նշված ժամանակաշրջանում կառուցված խոշորագույն հասարակական շենքերից և հռոմեական ճարտարապետության գլուխգործոցներից է, կառուցվածքային ու ճարտարապետական հարցերի մշակումը:
Տեղադրված է Հռոմի կենտրոնում, ֆորումի մոտ, Էսկուիլինո և Չելիո բլուրների միջև: Սկսվել է կառուցվել 70 թ. Վեսպասիանոսի օրոք և հիմնականում ավարտվել ու օծվել ՝82 թ. Տիտոսի ժամանակ: Սակայն շինարարական աշխատանքները շարունակվել են նաև շենքերի աավարտից հետո, մինչև 1-ին դարի վերջ: Վերանորոգվել է 3-րդ դարում տեղի ունեցած հրդեհից հետո: Կոլիզեյը ամենախոշոր ու տարողունակն էր հռոմեական ամֆիթատրոններից: 188,5 մ երկայնական և 156 մ լայնական առանցք ունեցող, հատակագծում էլիպսաձև շենքում տեղավորվում էր 50.000 մարդ: Տեղերը 4 կամ 5 հատվածներով դասավորված էին 87,25/54,70 մ չափեր ունեցող ասպարեզի /արենայի/ շուրջը, 7 էլիպտական և 80 շառավղային ուղղություն ունեցող պատերի վրա: Առաջին հարկի 80 կամարային բացվածքներից 2-ը լայնական առանցքի ծայրերին ծառայում էին որպես մուտք կայսեր ու իր շքախմբի համար, 2-ը՝ երկայնական առանցքի ծայրերին գլադիատորների, իսկ մնացած 76-ը՝ հանդիսատեսների համար: Դրանցով ներս մտնող հանդիսատեսներն իրենց տեղերն էին հասնում, անցնելով ներքին միջանցքներով ու սանդղքատներով, որոնք բաշխված էին տրիբունաներն իրենց վրա պահող պատերի միջև: Ընդհանուր առմամբ, Կոլիզեյի կոնստրուկտիվ համակարգը որոշակի արտահայտված կմախքային բնույթ էր կրում: Ասպարեզի տակ գտնվող ստորգետնյա էլիպսական և ուղաձիգ միջանցքները /իպոգեյոնը/ փայտածածկ էին: Այդ ծածկի վրա մրցույթներից առաջ լցվում էր ավազ:
Հսկայածավալ շենքը արևից պաշտպանվում էր նրա վրա ձգվող մետաքսյա սավանով: Նրա ճակատները պլաստիկական մշակման են ենթարկված օրդերային կամարաշարի մոտիվով: Զարգացնելով թատրոնի ճարտարապետական մշակումը, 48,5 մ ընդհանուր բարձրություն ունեղոց պատը առաջին հարկում մշակված է դորիական, երկրորդում՝ հոնիական, երրորդում՝ կորնթական ոճի օրդերային կամարաշարերով, չորրորդ հարկի խուլ պատը՝ կորնթական պիլաստերներով: Ճարտարապետական այսպիսի լուծման շնորհիվ բացահայտված են շենքի ներքին բաժանումները, պլաստիկորեն, հարստացված են մեծ չափերի պատերը և արտահայտիչ են դարձված ամբողջ շենքի 240 կամարային բացվածքները՝ յուրաքանչյուր հարկում 80 կամարային բացվածք:get

Ջրանցույցներ

15 Май

Հանրապետական շրջանի ամենախոշոր ջրացույցը Կուա Մարչիան էր, որը առաջին կամարային ջրացույցը լինելով օրինակ հանդիսացավ նոր տիպի ջրացույցային կառուցվածքների համար: Պրետոր Կվինտոս Մարչիոն Անիոյի հին ջրացույցը վերանորոգելուց հետո, մ. թ. ա. 144 թ. սկսում և 140 թ. ավարտում է նոր ջրատարի կառուցումը, որն իր անունով կոչվեց Ակուա Մարչիա: Սրա ընդհանուր երկարությունը 91 կմ էր, ըստ որում մոտ 10 կմ անցնում էր կամարակապ տեղ-տեղ 15 մ բարձրությամբ սուբստրուկցիայի վրայով: Կամարները ձգված են 2,33 / 2,55 մ չափերի և միմյանցից 5,35 մ հեռավորությամբ դասավորված մյութաշարի վրայով: Ջրանցքն անցնում էր կամարներից բարձր երկու խուլ պատերի միջև: Առվի հատակը և կողքի պատերը շարված են սալաքարերով ու սվաղված անջրանցիկ կրաշաղախով: Ակուա Մարչիան որպես ջրանցույց իր նպատակին ծառայեց շուրջ մեկ դար, ապա վերակառուցման ենթարկվեց:
Ակուա Մարչիան կարևոր մասը կազմեց Հռոմի Պորտա Սան Լորենցո եռահարկ ջրանցույցի համակարգի, որը, բացի առաջինից, բաղկացած էր Ակուա Տեպուլա կառուցված մ. թ. ա. 127 թ. և Ակուա Յուլիա կառուցված մ. թ. ա. 33 թ. ջրանցույցներից:
Բացի իրենք բուն ֆունկցիան կատարելուց ջրանցույցները նաև ունեին ճարտարապետական հիանալի լուծումներ:

ghid-turistic-gard934

 

Հին Հռոմեական ճարտարապետություն

15 Май

Ա. Հանրապետական փուլի ճարտարապետության խոշոր գլուխգործոցները

Մ. թ. ա. 4-րդ դ. -30 թ.
Հռոմեական պետության կազմավորման օրանը հանդիզացել է Տիբեր գետի հովտում Էտրուրիայի և Կամպանիայի միջև ընկած Լացիումը, ուր ապրում էին լատինները:

Պոմպեյի ամֆիթատրոնը
Հանրապետական փուլի ճարտարապետության խոշոր կառույցներից էր՝
Պոմպեյի ամֆիթատրոնը՝ տեղադրված քաղաքի արևելյան ծայրին, մեզ հասած այս տիպի հասարակական շենքերից ամենահինն է:
15.000 տեղանոց, Կառուցվել է մ. թ. ա. 70 թ.
Կառուցման համար միջին մասից որոշ քանակությամբ հող է հանվել ու լցվել ձվաձև պարագծով: Նստելու տեղերն արված են բնական հողի մասամբ նաև լիցքի վրա : Երկու կողմից հարավային և արևելյան լիցքը հենվում է քաղաքապարիսպների վրա. Այսինքն քաղաքապարիսպները ամֆիփշթատրոնի համար հենապատերի դեր էին կատարում, իսկ մյուս կողմից՝ օվալային պարագիծ ունեցող պատերի վրա:
Նեղ միջանցքները տանում էին դեպի ամֆիթատրոնի ասպարեզը:pompei4serg-98

Հերկուլեսի տաճարը Կորիում
Ըստ տիպի Իտալական տաճար է, հելլենիստական որոշ գծերով: Մի բարձր ժայռածերպի գլխին, որտեղից բացվում են Գեղեցիկ Տեսարաներ դեպի քաղաքը և ծովը: Չափերն են՝ 6,64 X 6,76 մ:
Փոքր չափերի այս տաճարը պատկանում է պրոստիլոս տիպին, ճակատային կողմից խորը սյունասրահով՝ բաղկացած երկու շարք դորիական սյուներից՝ 4 ական յուրաքանչյուր շարքում:
Դորիական սյուները բնորոշ են հոնիականին հատուկ համաչափություններով h=10d ձևերով չոր են և սխեմատիկ:

temple_of_hercules_victor_(olivarius)-1490CD87A8C366CEA97

 

Սուրբ Սոֆիայի տաճարը

15 Май

Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիայի տաճարն ի սկզբանե եղել է Բյուզանդական կայսրության պատրիարքի նստավայրը: Այնուհետև, թուրքերը, գրավելով Բյուզանդիայի մայրքաղաքը, այս տաճարը դարձրել են մզկիթ: Ներկայումս Սուրբ Սոֆիան հանդիսանում է թանգարան: Համարվում է բյուզանդական «ոսկե դարի» խորհրդանիշ: Ռուս գիտնական Կոնդակովի բնորոշմամբ կայսրության համար այս տաճարն արել է ավելին, քան դրա ցանկացած պատերազմ: Գտնվում է Ստանբուլում:

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Հենց նա 324 թվականին հիմնեց Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրքաղաք: Իսկ 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցեց առաջին եկեղեցին սուրբ Սոֆիայի անունով:

Սոֆիա անունը հաճախ բացատրում են որպես «իմաստություն», չնայած այն ունի ավելի լայն հասկացություն: Կարող է ունենալ հետևյալ բացատրությունները` «խելք», «գիտելիք», «տաղանդ» և այլն: Հաճախ Սոֆիային ու Քրիստոսին համարում են իմաստության ու խելքի խորհրդանիշներ: Դրա հետ մեկտեղ Սոֆիան իրենից ներկայացնում է Հիսուսի աստվածային իմաստության կերպարի ասպեկտը: Սոֆիան ոչ միայն հոգևոր հասկացություն է, այլև շատ հայտնի անուն: Ան կրել է քրիստնոյա սուրբ Սոֆիան, ով ապրել է 2-րդ դարում:

Կոստանդիանոս Ա Մեծի որդին ու ժառանքը` Կոստանդիոսը, վերակառուցեց ու ընդարձակեց հոր կառուցած տաճարը: Սուրբ Սոֆիան առաջին անգամ վառվեց ապստամբության ժամանակ` 404 թվականին, որը առաջացավ Կոստանդնուպոլսի պատրիարք Հովհաննես Ոսկեբերանի աքսորման պատճառով: Արկադիոս կայսեր կողմից վերականգնված տաճարը նորից փլուզվեց 531 թվականին տեղի ունեցած ապստամբության ժամանակ:

Դրանից հետո Հուստինիոնաոս 1-ին կայսրը դրեց նոր տաճար: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում կար մոտ 30 եկեղեցի, որոնք աչքի էին ընկնում արծաթով, ոսկով ու բազմագույն մարմարով: Բայց Հուստինիանոսն իր առաջ նպատակ էր դրել կառուցել այնպիսի տաճար, որն իր շքեղությամբ ու մեծությամբ կգերազանցի աշխարհում նմանատիպ ցանկացած այլ կառույցի: Տաճարի հիմնական կառուցողներին համարում են Անթեմիուսին` Թալեսին և Միլետ քաղաքից(ներկայումս Թուրքիայում գտնվող) Իսիդորին: Նրանց ղեկավարությամբ տաճարի կառուցման վրա են աշխատել շուրջ 100 ճարտարապետներ:

1453 թվականին օսմանցի թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսն ու այն դարձնում մզկիթ:

Տաճարի ներքին կառուցվածքը

Այա Սոֆիայի պատերն ու հատակն ամբողջությամբ պատված են մարմարով: Սյուների գագաթներն իրենցից ներկայացնում են մանր փորագրություններ:

Ամենուրեք աչքի են ընկնում ոսկով արված խճանկարները: Իրականում, գտնվելով տաճարի ներսում, մենք չենք կարող ճշգրիտ պատկերացում կազմել տարածության ճարտարապետության կառուցվածքի մասին, քանզի պատուհաններից ներս են թափանցում լույսի բազմաթիվ շերտեր, որոնք, ընկնելով պատերի վրա, ներկայացնում են ոչ թե հենց դրանց, այլ` սյուների շարաններ: Հուստինիանոսի ժամանակն երի տաճարն ուներ պակաս գրավիչ տեսք: Շատ խճանկարներ ստեղծվեցին դարեր հետո: Կայսրերի ու Քրիստոսի դիմանկարները հայտնվեցին տաճարների պատերին Հուստինիանոսի կառավարման շրջանից բավականին ուշ: Դիմանկարների փոխարեն պատերին կային միայն խաչի հասարակ պատկերներ:

Այս երևույթի պատճառներից մեկը թաքնվում է կրոնական հարցերում: Բյուզանդական կայսրությունում սրբերն ու դրանց պատկերները ընդունվում էին ոչ միանշանակորեն, այդ իսկ պատճառով շատերը աշխատում էին ուղղակի խուսափել սրբերի պատկերներից: Հուստինիանոսն ինքը, ելնելով անձնական կամ քաղաքական շահերից, խույս էր տալիս տաճարի պատերին սրբեր նկարելուց: Բայց Այա Սոֆիայի տաճարի սկզբնական հասարակության ու պակաս ճոխության ետևում կա մեկ ալյ պարզ պատճառ ևս. որքան քիչ աշխատանք է տարվում, այքան քիչ ժամանակ է ծախսվում, իսկ Հուստինիանոսն ուզում էր, որ տաճարը կառուցվի ռեկոդային ժամանակահատվածում: Տաճարը կառուցվեց բավականին կարճ ժամանակում` 6 տարում` 537 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ տաճարի բացումը:Բայց Հուստինիանոսը հասկանում էր, որ այն այդքան էլ հուսալի չէ: Այա Սոֆիան ուներ հսկայան քաշ. որոշ ժամանակ անց տաճարի սյուների վերևի հատվածները սկսեցին ճաքեր տալ: Մոտ 20 տարի անց տեղի ունեցած երկրաշարժը արդեն ջրի երես հանեց այն թերացումները, որոնք թուլյ էին տրվել տաճարի կառուցման ժամանակ:

1453 թվականին Այա Սոֆյայի տաճարը դարձավ մզկիթ` ստանալով 4 մինարեթ, որը իսլամին համաձայն` հավատացյալին կանչում է դեպի աղոթքը:hagia_sophiahaghia-sophia-istanbul-binnen

Վերջին դասը Ես երբեք չեմ մոռանա այս օրը

21 Май

hhhhhhhh

Մեր վերջին դասը… վերջին անգամ էինք բոլորս միասին դասի նստած: Անսովոր էր մի քիչ, անսովոր էր, որ դասը ոչ թե ինչ-որ առարկայի էր վերաբերում, այլ երեք տարիների ամփոփումն էր հուշերով, դեպքերով ու դեմքերով: Ես շատ էի ուզում խոսել, պատմել լավ ու վատ անցկացրած այս տարիները, բայց հուզմունքը կաշկանդել էր: Այսօր բոլորն էլ մի քիչ ուրիշ էին, և երևի ոչ ոք՝ ո՛չ դասընկերներս, ո՛չ ուսուցիչներս չնկատեցին իմ տխրությունն ու ափսոսանքը: Ափսո՜ս… ահա վերջ եմ դնում դպրոցական անհոգ ու անփոխարինելի օրերին: Իսկ այսօրը ապրեցի ագահաբար,  լսում էի, նայում բոլորին, մտքումս նկարում ամենքին, որպեսզի ընդմիշտ ապրեմ նրանց հետ: Այս օրերը, տարիները արդեն խորը դաջվել են մտքերումս, սրտումս: Պատկերացրեք՝ սառնությունից ու անգունությունից մտնում  ես մի աշխարհ, որտեղ բոլորը, առանց բացառության, քեզ սիրում ու ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կաս, միջավայր, որտեղ քեզ տալիս են միայն ջերմություն, ազատություն, տալիս են սեր, անկեղծություն…հիշողություններ և հույզեր… էլ ինչպե՞ս կարող ես հեշտությամբ թողնել և հեռանալ: Բոլորս իրար խոստացանք, որ չենք դադարի սեբաստացի լինել, կգանք ու կգնանք: Արդյո՞ք…. Այսօր մենք միմյանց շապիկներին թողեցինք մեր սրտից եկած խոսքերը, բարեմաղթանքները: Երբ տուն եկա՝ կարդացի ու շատ հուզվեցի, որովհետև

այնքա՜ն անկեղծություն կար այդ բառերի մեջ, այնքա՜ն սեր:

Շնորհակալ եմ բոլորիդ, ի՛մ ընկերներ, ի՛մ ուսուցիչներ, ի՛մ տնօրեն, շնորհակալ եմ այս տարիների, չէ, այս ակնթարթի համար…

Ափսոսում եմ, որ ավարտում եմ, իսկապես կցանկանայի ևս երեք այսպիսի տարիներ անցկացնել մեր կրթահամալիրում… Ի սրտե, ձեր՝ Մոնիկա

Monica Mehrabian

12 Май

_mg_0248

Ահա այն ամենը, ինչի հասա, շնորհակալ եմ կրթահամալիր…

Ավարտում եմ, իսկապես չեմ հավատում, որ արդեն առավոտյան դպրոց գնալու փոխարեն համալսարան պետք է գնամ, որ էլ իմ սիրելի ուսուցիչները ինձ չեն դասավանդելու, որ էլ մեր դպրոցի արվեստանոցներում չեմ ստեղծագործելու:

Ես շատ շնորհակալ եմ իմ կրթահամալիրին այս անմոռանալի երեք տարիների համար, դրանք լիովին փոխեցին իմ կյանքը, դարձա ավելի կրթված, բանիմաց, ինքնուրույն, անհատականություն: Ես պարզապես վստահ եմ, որ այն ամենը, ինչ սովորել եմ կրթահամալիրում երբեք ոչմի տեղ չէի կարող սովորել: Ես այստեղ մեծ-մեծ քայլերով առաջ գնացի, հմտացա արվեստում, ծլարձակվեցի ու աճեցի-աճեցի: Չեմ կարողանում պատկերացնել, որ այս ամենից հետո սովորելու եմ այլ տեղ, այլ շենքում ու թաղամասում: Գիտեմ՝ շաատ-շաատ կկարոտեմ այն ուրախ և տխուր օրերը, որ ունեցել եմ կրթահամալիրում, ճամփորդությունները, զավեշտալի դեմքերն ու դեպքերը….հիմա էլ, գրելիս, աչքերիս առաջ են գալիս այդ օրերը, այնքան հոգի կա այդ հիշողություների մեջ, արցունքներս չեմ կարողանում զսպել…. երևի չհավատաք, բայց իսկապես ես ապրել եմ մի ընթացք, որն ինձ փորձությունների ենթարկելով, սովորեցրեց իրական ապրել, հասունանալ, մտածել, ճիշտ և խելացի դատել; Կկարոտեմ այն երկար ճանապարհները, որ գնում էինք, կկարոտեմ այդ ընթացքում դասընկերներիս և ուսուցիչներիս հետ անցկացրած օրերը, այնքան-այնքան շատ են այդ հիշողություները՝ հիմա արդեն բարի, ծիծաղելի, անհիշաչար: Էլի ասեմ, որ արվեստը իմ մեջ ձևավորեց իմ դպրոցը՝ գեղարվեստի դպրոցը:

Իմ երեք տարիների աշխատանքները և ստեղծագործությունները…