Архив | Март, 2013
Видео

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

7 Мар

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եղիշե Չարենց ( ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ )

7 Мар

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապուգներ հագին
Եւ գահը արել է ֆայտոն:
Նստել է քշում է բռի,
Վարգում է, ոտնում է անցնում,
Տիրան է, Ներոն է բռնի,
Սփռում է արյուն ու արցունք:
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ մակածում,
Որ հետո ահավոր պարպի,
Խլացնի որոտներն ապեղեն,
Եւ ինչպես միջուկը պայթի,
Հուրհրա լավան հրեղեն:
Շառաչի, հորդանա, հորդի,
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արևներ մորթի
Այս կինտոն սարդի ճակատով:
Օ՜, երբ է Մըսըրը եղել,
Մեր հիմքում նման հոր փորող,
Ոչ ոք մեզ այսպես չի նեղել,
Ինչպես այս հարճորդին կարող:
Սև կառքի կառապան լկտի`
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մտքի,
Զրկում է մեզ հունդից ազգային:
Ի՜նչ անե նստվածքը ռամիկ,
Կավատի դավից անտեղյակ,
Արև էր, դառել է մահիկ
Աշխարհոմ մնացել մենակ:
Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եղավ մեզ չլսված մի նեռ,
Թիֆլիսի նեղճակատ կինտոն:

6 Мар

Изображение

ぴんっれえ ( PinGree )

6 Мар

 

 

Մենք՝ Մոնիկաս և Անիս մի խումբ ենք ներկայացնում PinGreeանվանմամբ:Խմբիանվանման գաղափարը Անինն էր:Քանի որ մենք սիրում ենք կանաչ(green) և վարդագույն(pink) գույները Անին որոշեց այդ գույների անգլերեն անվանումների վերջին տառերըկրճատել:Ահա թե ինչպես ստացվեց մեր խմբի անունը:

PinkGreen PinGree

Անվանումը մեզ շատ դուր եկավ և որոշեցինք հանդես գալ հենց այդանվանմամբ:Հետո Մոնիկան առաջարկեց մի միտք,որ որոշենք լոգոճապոնական տառերով՝ピギ(պի(P),ջի): Ինչու՞ ճապոնականտառերով,որովհետև մենք Anime-ների սիրահար ենք:Եվ այդպես կազմավորվեցմեր խումբը:Изображение