Архив | Сентябрь, 2013

Կոմիտասի կենսագրությունը (Պատրաստվում ենք Կոմիտասյան օրերին )

25 Сен
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, 
երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային 
կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: 
Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության  զարգացման վրա:
 
Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ,  1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 
1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում: 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:
1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը մնացել է Փարիզի հոգեբուժարաններում: Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը: 
Անգնահատելի է Կոմիտասի  հավաքչական ու գիտական աշխատանքը: Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ: Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն  և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: 
Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները: Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո’ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր: 
Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ: Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի, Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասներ» կատակերգության, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները և օպերային էսքիզները:  Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է: 
Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը:
Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ:
Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր:
Реклама

Իմ կարծիքը Լեոնարդո դա Վինչիի հայտնի գծանկարի մասին

14 Сен

ИзображениеԱրդեն որքան ժամանակ է՛ ինձ գրավում է Լեոնարդո դա Վինչիի Անգրիաի ճակատամարի գծանկարը,  շատ երկար ժամանակ է, որ ուսումնասիրում եմ և զարմանքս այնքան մեծ է, որ բառերով անգամ չեմ կարող նկարագրել թե՛ որքան ճշգրիտ կարող է այդ հանճարը նկարել ձիու  և մարդու մկաների ամեն մի երակը, որ բնականիցել բնական է ստացվել: Ապշանքս չափ չունի:

Ես մտադրություն ունեմ այն նկարելու, սակայն միայն այն ժամանակ կհամարձակվեմ այն նկարել երբ հասնեմ նկարչության այն բարձր մակարդակին, որը իրավունք  կունենա նկարելու դարեր առաջ ստեղծված շեդեվռը մարդկաին պատմության  հանճարներից մեկի  ճկուն մտքով և վարպետ ձեռքով:

Ծննդյանս օրվա նվերը :)

11 Сен

ИзображениеՍեպտեմբերի 9-ին իմ ծննդիան 16 ամիակներ, ես առավոտյան ինչպես միշտ գնացի դպրոց և չէի պատկերացնում, թե ողջ Գեղարվեստի դպրոցը գիտեր, որ իմ ծննդիան օրն էր և բոլորը շնորհավորեցին ինձ, թե՛ ուսուցիչները և թե՛ աշակերտները ես շատ երջանիկ էի զգում ինձ: Այդ օրը դպրոցում բոլորը ամեն ինչ անում էին, որ իմ օրը ուրախ և հաճելի անցնի: Ընկերներս նվերներ էին պատրաստել ինձ համար:

Սակայն դա դեռ այդքանը չէր, երբ վերադարձա տուն ծնողներս ինձ ասացին, որ իրենք ինձ համար Netbook են գնել Կրթահամալիրից, ես շատ ուրախացա, քանի որ արդեն ունեի իմ անձնական Netbook-ը և այլևս չէի վիճի եղբորս հետ համակարգչի առջև նստելու համար:

Ճապոնիան ( Japan ) <3

8 Сен

ИзображениеՃապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է։ Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով։ Ճապոնիայի մայրաքաղաքը Տոկյոն է, տարածքը՝ 377,7 հզ. կմ2 , բնակչությունը 128,2 մլն,Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։

Изображение

Ճապոնիան ծովային երկիր է, երկրի տարածքի 97%-ը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Րյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիան գտնվում է 6852 կղզիներից բաղկացած Ճապոնական կղզաշարի վրա։

Изображение

Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված չորս` Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիները։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։ Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994-թթ-ի երկրաշարժերը։

Изображение

Ճապոնական կղզիների հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածությունն անդրադառնում է երկրի կլիմայական պայմանների վրա։

Изображение

Այն գերազանցապես մուսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները` թայֆուններն ու ցունամիները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:

Изображение

Ճապոնական կղզիների ամբողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ լեռները:Ամենաբարձր Ֆուջիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ:
Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում: Ամենաընդարձակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն: Ընդերքում կան օգտակար հանածոներ, սակայն դրանց պաշարները մեծ չեն: Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ: Գետերը հորդառատ են` սահանքներով ու ջրվեժներով հարուստ։   
 Ճապոնիայի բնակչությունը

Изображение

Ճապոնիան զարգացած երկիր է և այնտեղ շատ բարձր է բնակչության կենսամակարդակը։ Կյանքի տևողությունը Ճապոնիայում աշխարհում ամենաերկարներից է` . կյանքի սպասվող տևողությունը կազմել է 82.12 տարի։ Նորածինների մահացության մակարդակն աշխարհում ամենացածրերից մեկն է։

Изображение

Բնակչության քանակով աշխարհում տասներորդն է` 128,2 մլն միլիոն մարդ։
Երկրի բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը։ Ճապոնացիները դավանում են միաժամանակ երկու կրոն` սինթոիզմ և բուդդայականություն:

Изображение

Կենցաղը
Ճապոնացիների տնային կենցաղը շատ բանով տարբերվում է եվրոպականից։ Օրինակ` ճապոնական տներում կահույք գրեթե չկա, հատակին փռված են բրնձի ծղոտից գործված խսիրներ, տուն մտնելիս կոշիկները հանում ու թողնում են դռան շեմին, իսկ ներսում խսիրների վրա քայլում են գուլպաներով։ Ի տարբերություն ևրոպացիների` ճապոնացիները ճաշում են հատակին նստած, հատակին էլ անկողին են գցում։
ճապոնացիների համար հիմնական սնունդ է հանդիսանում իրենց ավանդական կերակուրը` անալի եփած բրինձը, որն ուտում են թասիկներից` ձողիկներով։ Հիմնական ուտելիքներից են նաև աղ դրած բանջարեղենն ու [[ձուկ|ձկնեղենը, ծովամթերքից պատրաստած տարբեր ուտեստները։ Ճապոնական խոհանոցից համաշխարհային ճանաչում է ստացել սուշին։ Ի դեպ` ձկան որսով Ճապոնիան աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։ Հայտնի ուտեստը Սուշին է:Изображение

Ճապոնական խոհանոցի հայտնի ավանդույթներից է թեյ խմելու արարողությունը։
Ճապոնական ոգելից խմիչքներից հայտնի է բրնձից թորած օղին` սակեն:
Շատ զարգացած է կինո արտադրուտյունը և մուլտարտադրությունը ( Anime )

ИзображениеИзображение

Հետաքրքիր տեղեկություներ
Շատ երկներում աշխատանքի վայրում քնելը համարվում եմ ծուլություն, իսկ Ճապոնիայում երբ աշխատողներից ինչոր մեկը քնով է ընկնում նրան խրախուսում եմ քանի,որ դա նշանակում եմ որ այդ մարդը շատ է աշխհատում և ծանր գրաֆիկով և քնելու ժամանակ չի ունենում:
Ճապոնիայում համարում են ով մարդու ձեռքի բութ մատը կապված է իր ծնողների հետ, այդ պատճառով հողարկավորություների ժամանակ ճապոնացիները իրենց բութ մատերը բարձրացնում են և 1 րոպե պահում են, որ իրենց ծնողների հետ վատ բան չպատահի: