Архив | Октябрь, 2013

Անավարտ աշունս ^_^ (:

16 Окт

Изображение

Երևանյան մի պատառիկ աշուն եմ ինձ տանում Վրաստան: Թբիլիսիում ներկայացնելու ենք մեր նկարների ցուցահանդեսը: Նկարներ տանում ենք և´ այստեղից, և´ պետք է նկարենք Վրաստանում: Ինչո՞ւ նկարեցի աշուն. շատ եմ սիրում աշունը, ծնվել եմ աշնանը, համով ու գեղեցիկ մրգեր կան, սիրում եմ այս եղանակը; «Աշուն» նախագծի շրջանակներում որոշել էի նկարել հենց աշնան մասին, նկարս ստացվում է, որը կներկայացնեմ Թբիլիսիում և «Աշուն» նախագծին:

Изображение

Видео 11 Окт

Այսպես եմ զգում աշունը

10 Окт

monika9879Ես տարվա եղանակներից ամենաշատը սիրում եմ աշունը: Երևի, նաև այն պատճառով,որ  ծնվել եմ աշնանը:

Շատերը աշունը համարում են թախծոտ եղանակ, երբեմն մռայլ, բայց դա այնքան էլ այդպես չէ, ես աշնանը համարյա չեմ էլ տխրում, սիրում եմ զբոսնել այգիներում՝ թե միայնակ, և թե ընկերներիս հետ: Ինձ հաճելի է քայլել աշնանը Երևանում. կարծես ավելի է գեղեցկանում քաղաքը տարվա այդ եղանակին :

Այս տարի ես և իմ մտերիմ ընկերները ցանկանում ենք ընտրել Երևանի ամենագեղեցիկ այգին և այնտեղ աշնանային տեսարաններ նկարել, սպասում ենք խորը աշնանը,երբ ծառերի տերևները ավելի կդեղնեն և կկարմրեն:

Անցած տարի, երբ նկարում էի աշնանային մի տեսարան, այնքան էի տարվել տերևների գեղեցկությամբ, որ ինձ մի պահ թվաց, թե վրձինս հենց ինքն է նկարում և ներկապնակիս գույները ստեղծված են հենց աշնան համար: Սիրում եմ աշնանը ստեղծագործել,աշնան շունչը շատ լավ է անդրադառնում իմ ստեղծագործական կյանքին: Նկարներս ավելի են ինձ գոհացնում:

Հիմա աշնանային մի նկար եմ սկսել նկարել, այն պետք է ցուցադրվի Թբիլիսիի ցուցահանդեսում:

Աշնան առավոտները դպրոց գնալիս  քայլում եմ դեպի երթուղայինի կանգառ: Այդ կարճ ճանապարհին տեսնում եմ մարդկանց՝ տարբեր տարիքների, տարբեր բնավորությունների, տարբեր աշխարհների: Ոմանք շտապում են աշխատանքի, ոմանք՝ համալսարան, ոմանք էլ իրենց գործերով, համարյա բոլորը սև վերարկուներով, իրենց լուռ մտքերով քայլում են: Երբեմն մաղում է անձրևը, ու բոլոր կողմերից շնչում է աշունը:

 

Ինչպես շատերը, այնպես և ես աշունը համարում եմ ռոմանտիկ եղանակ:

1380592_248338971980149_1819738200_n

Իմ կարծիքով, աշնան մեջ շատ ավելի զգացմունքներ կան, քան տարվա այլ եղանակներում: Տարվա այդ եղանակին արվեստագետների միտքը ավելի է փայլումՙՙ, սիրահար զույգերը սիրում են զբոսնել այգիներում, երեխաները զվարճանում և խաղում են չորացած տերևներով, մեկ-մեկ էլ՝ մեծահասակները:

Ամեն ինչ այնքան էլ տխուր չէ աշնանը: Պետք է միայն տեսնել իրական աշնանային գեղեցկությունը, ողջ հոգով զգալ այն և այդքանը բավական է՝ ուրախ և հետաքրքիր տեսնելու աշունը:

IMG_7007

Изображение

Pop Art. ( Monica )

8 Окт

Pop Art. ( Monica )

Հիասքանչ են՝ Տերյանի այս տողերը ( Աշուն )

7 Окт

ИзображениеԱաշուն ասելով գրեթե բոլորի  մտքին գալիս է ՏԵՐՅԱՆԸ, որին հնարավոր չէ չսիրել ու չզգալ նրա թախիծը ողջ հոգով:

Հնչում է անվերջ աշնան թախիծով

Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.

Հարազատ է ինձ այդ երգը հեծող —

Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,

Անձրևի նըման լալիս են անվերջ

Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝

Պատի հետևում և իմ հոգու մեջ…

Изображение

Изображение

Видео

Autumn Աշուն

6 Окт

Իջևանյան օրեր

3 Окт

Երկար էի սպասում, թե երբ ենք գնալու Իջևան՝ մեր նախագիծը իրականացնելու: Իջևան մեկնելու նպատակը հետևյալն էր՝ Մարզադպրոցի 27 մետրանոց պատին նկարել համապատասխան ընտրված հայտնի վեց նկարիչների նկարներ: Դրանք ներկայացվելու են Իջևանում կայանալիք Արվեստի փառատոնին:

Image

Image

Այդ օրերի ընթացքում ես և՛ վարպետացա, և՛ մեծ փորձ ձեռք բերեցի: Մենք նկարեցինք Պիկասոյի, Արշիլ Գորկու, Լեժեի, Մատիսի, Արմեն Վարդանյանի և Մոնդրիանի հայտնի գործերից: Ամենից շատ ինձ դուր եկան Մատիսի և Լեժեի գործերը, քանի որ նրանք ավելի բազմագույն էին ու բարին ներկայացնող: Մյուս նկարները նույնպես շատ հետաքրքիր և համապատասխան էին ընտրված տարածքին և միջավայրին:
Շնորհակալ ենք Արման Գրիգորյանին՝ մեր ղեկավարին, ով ընտրել էր նկարները և մեզ շատ էր ոգեշնչում:ImageImage

Նաև զբոսնեցինք քանդակների այգում, տեսանք բավականին խորիմաստ և հետաքրքիր քանդակներ:

Իջևանի բնակիչները ջերմ էին վերաբերվում մեզ, կային արվեստագետ մարդիկ, որոնք խրախուսում էին մեզ և հայտնում իրենց կարծիքը: Ոմանք հետաքրքրվում էին նկարների հեղինակներով, իսկ   մենք հաճույքով բացատրում էինք նրանց: Ես ուրախ եմ, որ Իջևանում թողեցինք մշակութային մի փոքրիկ հետք:
Հուսով եմ, որ  բոլոր իջևանցիներին դուր է եկել  մեր դպրոցի տաղանդավոր սովորողների ձեռքի աշխատանքները:

Image ImageImageImageImageImageImageImageImageImage