Архив | Ноябрь, 2013

Յոգա

23 Ноя

iStock_000016339384_Medium-1

Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում` զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում։ Յոգա բառը հաճախ ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ Յոգան իսկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը (մինչև Պատանջալի իմաստունի կողմից «Յոգա Սուտրա» աշխատության մեջ շարադրվելը)հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են` Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան և Աթհարվավեդան։ Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում Յոգան ներկայացվում է իբրև հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբում, սակայն ավանդական Յոգայի համակարգից հեռացված լինելու պատճառով Ջայնիզմը չի հանդիսանում Յոգա գիտության վստահելի աղբյուր։ Յոգան  սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “Կապ”։ Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ։ Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում։ “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով։

mkce0w9r54

Յոգայի ութ փուլերն են.

  1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
  2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
  3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
  4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
  5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
  6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
  7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
  8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)

yogapara-el-yoga-el-cuerpo-es-el-templo-del-alma400235_484911638215659_12834472_n1images

)))))

21 Ноя
Изображение
-ինչպես ես?
-ապրում եմ դեռ…
-հիշում ես նրան?
-երբեք էլ չեմ մոռացել
-դեռ սիրում ես?…
-ահա
-առաջվա պես?
-ոչ..
-այդպես էլ գիտեի ..սերդ պակասել է
-սխալվում ես
-այդ դեպքում ինչ?
-առաջվանից շատ եմ սիրում..պաշտում եմ նրան…
-պիտի մոռանաս..
-գիտեմ…փորձում եմ…բայց….ախր…չի ստացվում……
-նայիր շուրջդ ..կյանքը շարունակվում է …
-գիտեմ
-հազարավոր մարդիկ են քեզ շրջապատում
-գիտեմ
-նրանով աշխարհը չի սահմանափակվում
-գիտեմ
-նրանից լավերն էլ կան
-….նա ինձ համար դեռ լավագույնն է….. ❤
Изображение

Autumn

20 Ноя

Autumn

Պիկասոյի շունչն է թևածում Գեղարվեստում

20 Ноя

Изображение

Շարունակում ենք «Պաբլո Պիկասո» նախագծի աշխատանքները:

Փորձում ենք  հասկանալ Պիկասոյի արվեստը, սա միայն նախագիծ չէ. աշխատանքները կատարելիս ուսումնասիրում ենք, կարդում, թարգմանում, դիտում ենք նրա մասին ու նկարում ենք: Հասցրել ենք ծանոթանալ նրա գործերին՝ նկարներին, կոլաժներին, քանդակներին: Սա մի մեծ նախագիծ է, որը փուլ-փուլ կատարում ենք: Կատարում ենք սիրով, քննարկումներով, երբեմն՝ վիճելով: Շատ հետաքրքիր նկարիչ, քանդակագործ է եղել, մի քիչ տարօրինակ, մի քիչ խենթ ու մեծ ներաշխարհով:

Ինձ Պիկասոյի կոլաժներն ու քանդակները ավելի շատ հետաքրքրեցին, քան նկարները: Նաև՝ նրա սյուրռեալիստական բանաստեղծություններն ու պիեսները, որոնք դեռ շարունակում ենք կարդալ:

Աշխատում եմ ավելի մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, քանի որ փոքր-ինչ դժվար է միանգամից ըմբռնել նրա գործերը: Փորձում եմ գտնել ինձ Պիկասոյի արվեստում:Изображение

Изображение

ИзображениеИзображение

Изображение

ИзображениеИзображение

Изображение