Архив | Январь, 2014

Վահան Տերյան

31 Янв

11562_1434031993500133_1755975243_n

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ, որ դու կաս և լինել հեռու.

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ

Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,

Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,

Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր….

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես,
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ և քեզ չգիտեմ:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ով ես դու, ով ես,- բնավ չգիտեմ……

Այս երկու բանաստեղծություները Տերյանի իմ ամենասիրած բանաստեղծություներն են:

Ամեն անգամ երբ ընթերցում եմ այս տողերը, ամբողջովին զգում եմ դրանք: Տերյանը իմ ամենասիրած գրողն է, որքանել կարդամ միևնույն է՝ երբեք չեմ ձանձրանա և կրկին անգամ կցանկանամ կարդալ: Տերյանը շատ է սիրել տարվա եղանակներից աշունը, նա ռոմանտիկ բանստեղծ էր, երևի հենց այդ՝ պատճառովել ամենից շատ ինձ իր ստեղծագործություններն են դուր գալիս:

image_06

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

 

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Видео

Monica Mehrabian

26 Янв

Հեղինակաին նկարներ:

2014

14 Янв

Մոնիկա Մեհրաբյան

Monica Mehrabian

IMG_20140823_090836

xxxxxxxxxxxssssss

 

IMG_20140805_235546

IMG_20140719_151000

IMG_20140719_152243

IMG_20140719_152352

IMG_20140719_152326

monika_0

IMG_20140316_114409

IMG_20140314_191445

IMG_20140222_120212

1622751_277755475705165_188388190_n

IMG_20140118_120821

2013

9 Янв

Հեղինակ՝ Մոնիկա Մեհրաբյան

Author` Monica Mehrabian

 

4tZSKn1Rse0

552759_241177686029611_750576615_n 643944_221125628034817_2127786229_n 993340_218674114946635_2039884643_n 1514277_613741765354092_1728332054_n 1525456_613792985348970_1928198475_n CeBb6l0eJYo getImage  getImageCATE75S5H5EwdalI4uM IMG_7007 IMG_20131104_232355 mf3jNNFBle4 Ni0LeJusCEw NqDqGwrAqwc OSgMBfOUnG4 qyTSkZICUTI VFWFhcyRsXE VZGw4biDI4s ZRiNygk2V_U