Архив | Июнь, 2014

Ես կարողանում եմ

1 Июн

Изображение

Ես Մոնիկա Մեհրաբյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանում, մասնագիտական գործունեությունս է նկարչությունը և կոմպոզիցիան: Մինչև կրթահամալիր տեղափոխվելս 9 տարի սովորել եմ Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցում: Նկարել շատ եմ սիրում և, եթե շնչում եմ, ուրեմն պետք է նկարեմ: Արվեստը մեծ դեր է խաղում իմ կյանքում, առանց արվեստի ես իմ կյանքը ուղղակի չեմ պատկերացնում: Արվեստի մասին խոսելիս հաճախ մեջբերում եմ հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ արվեստագետ Վագների խոսքերը. «Արվեստը դադարում է արվեստ լինելուց, հենց որ մեր գիտակցությունը սկսում է այն ընկալել իբրև արվեստ»: Նկարել եմ դեռ վաղ տարիքից, երբ դպրոց չէի հաճախում, նկարում էի ամեն տեղ՝ ուր պատահեր՝ պատերին, հատակին, պահարաների վրա, անգամ գրքերի մեջ: Ես կարծում եմ ծնվել եմ հենց դրա համար: Առանց որևէ նկարչական խմբակ, կամ այլ տեղ հաճախելու ես կարողանում էի նկարել, և հաշվի առնելով իմ տեղեկացված չլինելը նկարչության մասին, նկարներս բավականին հաջող էին ստացվում: Շրջապատիս մարդիկ, բարեկամներս, հարազատներս, ընկերներս, բոլորը խորհուրդ էին տալիս, հենց այդ ուղղությամբ էլ շարունակեմ և, երևի, արդեն պատկերացնում էին իմ այսօրվա հաջողությունները: Երկար փնտրտուքից հետո՝ թե որտեղ պետք է շարունակեմ ուսումս 9-րդ դասարանը ավարտելուն պես, ես կանգ առա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի վրա: Կրթահամալիրի մասին իմացա համացանցի միջոցով: Սովորելով այստեղ՝ իմ կյանքը հարյուր ութսուն աստինճանով փոխվեց դեպի լավը: Կլթահամալիրում ես ստանում եմ այնպիսի կրթություն, որ վստահ եմ, չէի կարող ստանալ որևէ այլ կրթական հաստատությունում: Սովորում եմ, ինքնակրթությամբ եմ զբաղվում, զգում եմ, որ իմ մեջ ձևավորվում է կիրթ, զարգանած մարդը՝ տեղեկացված, զինված քսանմեկերորդ դարի տեխնոլոգիական գիտելիքներով, ստեղծագործական մտքերով: Կրթահամալիրում փոխվեց աշխարհայացքս, բնավորությանս որոշ գծեր, որոնք ինձ դուր չէին գալիս, ազատվեցի մի շարք բարդույթներից: Մի շատ կարևոր փաստ. կարողացա տնօրինել ժամանակս: Այստեղ՝ մեր դպրոցում, ճանաչեցի իսկական արվեստը, համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների, անչափ շնորհակալ եմ Գեղարվեստի ավագ դպրոցի ուսուցիչնեին, որոնք գործող արվեստագետներ, մասնագետներ և իրենց գործում մեծ վարպետներ են: Այս երկու տարիների ընթացքում ես այնքան հաջողություների հասա, որ մի քանի տարի առաջ պարզապես երազել չէի կարող: Ծանոթացա արվեստի տարբեր ուղղությունների, որոնք կարողանում եմ կիրառել իմ նկարներում: Մասնակցելով կրթահամալիրի միջոցառումներին, ցուցահանդեսներին, արշավներին, տարբեր նախագծերին, ես մեծ ձեռքբերումներ ունեցա, ծանոթացա և ճանաչեցի հայ և օտարերկրյա նկարիչներին, կարողացա գնահատել իմ ժամանակակից գրողներին, արվեստագետներին, երաժիշտներին: Երկու տարի առաջ, երբ հեռուստացույցով տեսնում էի Պաբլո Պիկասոի նկարները, կամ լսում նրա մասին, մտքով չէր էլ անցնում, որ մի օր կկարողանամ նկարնել նրա ոճով, որ իմ նկարը կհայտնվի նրան նվիրված ցուցահանդեսում: Դա միակ ցուցահանդեսը չէր, շատ ցուցահանդեսների եմ մասնակցել, նկարել եմ գեղանկարչության ոճով, ուսումնասիրել եմ մեծ վարպետների գործերը, փորձել եմ նաև պատճենել, օրինակ՝ կրկնակի միմեզիս եմ արել Ֆրանսիացի իմպրենսիոնիստ Կլոդ Մոնեի հայտնի գործերից մեկը: Արդյունքը վատ չէր, նույնիսկ արվեստին ոչ մոտ կանգնած մարդու համար հրաշալի էր: Ոչ, չեմ համարձակվում համեմատվել, չեմ ել փորձում նմանակել նրանց աշխատանքները, այլ փորձում եմ ինքս ինձ՝ ինչ և ինչպես եմ կարողանում: Կարողանում եմ գնահատել արվեստի մեծ գործիչներին, իսկ Լեոնարդո դա Վինչիով հիանում եմ. մի օր անպայման կնկարեմ նրա ոճով: Շատ եմ սիրում իմ դպրոցը. սրանք սրտից բխած խոսքեր են, սիրում եմ մեր տնօրենին, ուսուցիչներին, իմընկերներին, սիրում եմ անգամ մեր դպրոցի պատերը, որոնք այնքան են հարազատացել…. դեռ դպրոցի դարպասներից զգում եմ արվեստի շունչը: Շատ հետաքրքիր իրադարձություներ և ձեռքբերումներ եմ ունեցել իմ կյանքում՝ Կրթահամալիրի շնորհիվ, սակայն այդքանը միանգամից չեմ կարող գրել, մաս առ մաս պատմում եմ իմ բլոգում: Երախտագիտությունս հայտնում եմ իմ աշխատանքով ու սիրով:

Изображение

ИзображениеИзображение

Изображение

Изображение

Заметка 1 Июн

5yP-jEYcXQY

1. Մենք միշտ մեր կյանք ենք ձգում հենց այն մարդկանց, որոնցում տեսնում ենք մեզ: Եթե ձեզ դուր չի գալիս ձեր շրջապատը, ապա նայեք ձեր հոգու մեջ: Եթե դուք համարում եք, որ ձեր բախտը բերում է մարդկանց հարցում, և նրանք լավն են, ապա դա միայն այն պատճառով,որ դուք ինքներդ եք այդպես ներկայանում: Եվ եթե դուք ցանկանում եք ձեր կյանքում լինի ձեզ արժանի մարդ, դարձեք հենց այդպիսին:

2. Ինչ տանք այնել կստանանք: Վերաբերվեք մարդկանց այնպես ինչես կցանկանաք, որ նրանք վերաբերվեն ձեզ:

3. Մենք բոլորս և տղամարդիկ և կանայք, շատ ենք սիրո անհրաժետություն զգում: Սերե նշանակում է ընդհունել անկեղծությունը, քնքշությունը, պատրաստվածությունը տալ և տանել պատասխանատվություն: Այսպիսի երևույթներե օրինակ՝ վաղը, խանդը, կախվախությունը,անվստահությունը, եսասիրությունը, կասկածամտությունը ոչնչացնում են հարաբերությունները, և ոչմի կապ չունեն սիրո հետ:

4. Դու գիտեք թե ինչ ուժ ունեն բառերը: Բառերով կարելի է և բուժել, և սպանել:Հետևեք նրան ինչ խոսում եք: Պիտակները, ցածրացնելը,կշտամբանքները ստեղծում են հոգում վերքեր,որոնք դժվար են վերականգնվում:Նրանք շատ խորն են ներթափանցում մարդու հոգում: Որովհետև ամեն մարդու ներսում ապրում է մի երեխա,ունենալով վախ լինել մերժված: Վախեցեք թերագնահատելուց ձեր ունակություները, նրան ցավ պատճառելով: Օգտագործեք ուժը բառերի, միայն ջերմ բառերի, հաճոյախոսությունների,աջակցության համար:

5. Վստահությունը կենսականորեն կարևոր է իրական սիրային հարաբերություններում: Առանց դրա մարդը դառնում է կասկածելի,անհանգիստ և լրիվ վտանգավոր, իսկ մյուսը զգում է իրեն էմոցիոնալ թակարդում, իրեն թվում է թե իրեն թույլ չեն տալիս ազատ շնչել: Խանդ- դա մենակության վախն է, ցածր ինքնագնահատական, և ոչ սեր իր հանդեպ: Վստահություն-դա անբաժանելի բաղադրիչն է իրական սիրո:

Հ. Հեսսե. Տափաստանի գայլը

1 Июн

Изображение

 

Գեղեցի՜կ բան է բանականությունը, ցավի բացակայությունը, այս տանելիորեն գլխիկոր օրերը. երբ ոչ ցավը, ոչ էլ ուրախությունը չեն հանդգնում աղաղակել, երբ նրանք խոսում են միայն կիսաձայն ու քայլում միայն ոտնաթաթերի վրա: Միայն թե վատն այն է, որ ես հենց ա՛յս բավականությունը բոլորովին չեմ կարողանում տանել. այն ինձ համար կարճ ժամանակ անց դառնում է անտանելիորեն տհաճ ու զզվելի, և ես հուսահատված, ստիպված եմ լինում փախչել եղանակային այլ տարածքներ, եթե հնարավոր է՝ ուրախության, ծայրահեղ դեպքում՝ նաև ցավի ճանապարհներով: Երբ մի կարճ ժամանակ չեմ ապրում ոչ ուրախություն, ոչ էլ վիշտ և շնչում եմ, այսպես կոչված, լավ օրերի գաղջ, անհամ տանելիությունը, իմ մանկական հոգին այնպես է պարուրվում անափ վշտով, որ բավականության ժանգոտված տավիղը շպրտում եմ բանականության աստծո գոհունակ ու քնատ դեմքին և ավելի հաճույքով նախընտրում եմ իմ մեջ սատանայական այրող ցավն զգալ, քան այս առողջարար սենյակային ջերմաստիճանը: