Архив | Декабрь, 2014

Վա՜յ,Էս ի՜նչ բաց թողեցի…..

18 Дек

IMG_20140923_232201

Ես տեղյակ էի դեկտեմբերի տասնվեցին Կամերային երաժշտության տանը կայանալիք կրթահամալիրի 25-ամյակի ամփոփում-տոնախմբության մասին:

Մինչ այդ օրը բոլորը, նաև ես, պատրաստվում էինք ներկայանալուն, սակայն, ցավոք սրտի, ժամանակը չբավականացնելու և շատ զբաղված լինելու պատճառով ես չկարողացա իմ ուզածի պես ներկայանալ, անգամ այդ օրը ներկա չէի: Գիտեմ, որ մեծ բան եմ կորցրել, սակայն իմ ընկերների և ուսուցիչների՝ կայքում տեղադրված նյութերի շնորհիվ բավականաչափ տեղյակ էի, թե ինչպես էր այն ընթացել:

Իմ շնորհավորանքներն եմ հղում բոլոր մասնակիցներին, կրթահամալիրցիներին, պարգևատրվողներին և հատկապես մեր կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանին՝ ում շնորհիվ ունենք այսօրը:  Շնորհակալ եմ այսպիսի տոն ստեղծելու համար:

Ես մեծ հպարտություն ապրեցի՝ տեսնելով իմ ընկերների ելույթները: Իսկ ինչ վերաբերում է մեր նկարների աճուրդին, կարծում էի միայն ցուցադրություն է լինելու: Անտեղյակությունս վերագրում եմ վերջին օրերի իմ ցրվածությանը: Եվ ահա, անակնկալի եկա, երբ հաջորդ օրն ինձ ասացին, որ մեր նկարներից բավականաչափ վաճառվել է, այդ թվում՝ իմ աշխատանքը: Անչափ ուրախացա, հուզվեցի…

Ուրախ եմ,որ արվեստը հասկացողներն ու գնահատողները քիչ չեն:

Ես էլ երբեք բաց չեմ թողնի նման հրաշալի տոնախմբությունների ներկա գտնվելու, մասնակցելու հնարավորությունը:

Առջևում  Դիջիթեքն է, այն հաստատ բաց չեմ թողնի…

Реклама