Архив | Январь, 2015

Ես կարողանում եմ…. ՆԿԱՐԵԼ

15 Янв

Անցյալում բլոգումս պատմել եմ, թե որքան մեծ դեր է խաղացել իմ կյանքում կրթահամալիրս, որի շնորհիվ ունեմ բազմաթիվ ձեռքբերումներ ու կարողություններ:
Նկարում եմ, ստեղծագործում. դա է իմ ընտրած ուղին:
Առանց արվեստի պարզապես ես ինքս ինձ չեմ պատկերացնում: Նկարել, ուսումնասիրել եմ շատ նկարիչների գործերը: Ես երբեք չեմ դադարի նկարել, այն արդեն շատ խորն է արմատավորվել իմ մեջ: Վերջերս ժամանակի սղության պատճառով, ես որոշ դադարներ եմ ունենում, բայց երբ սկսում եմ նորից նկարել, կարծես կարոտած լինեմ վրձիներս, ներկերս, գիտեմ՝ շատ քչերը կհասկանան ինձ և գուցե շատերը խենթի տեղ դնեն, բայց այն մի աշխարհ է, որն ապրում և ապրեցնում է ինձ:
Դեռ Ամանորից առաջ ես և իմ մտերիմ ընկերները, մասնակցեցինք սբ. Ղազար կղզու նախագծին՝ պատրաստելով կղզու մակետը: Սկզբում մենք այն բոլորովին ուրիշ էինք պատկերացնում, ընթացքում հասկացանք, որ այն լրիվ ուրիշ ձև է ստանում, սակայն մեզ այդպես ավելի դուր եկավ, քան մեր պատկերացրածը, վերջում հասկացանք, որ այն ստացված է:
«Քարեր ու գույներ» նախագիծն այնքան հետաքրքրեց ինձ, որ արդեն սկսել եմ թուղթ չօգտագործել: Նման աշխատանքները սկսել ենք դեռ 2014թ.-ից և շարունակում ենք մինչև այսօր: Ամանորի նախագծերի կապակցությամբ, դասընկերներս սկսել էին նկարել Ամանորին վերաբերվող թեմաներով քարերի վրա, ես նույնպես շտապեցի նկարել, ընկեր Գայանեյի օգնությամբ, ով այդ նախագծի հեղինակն է, քարեր ընտրեցինք, և ես սկսեցի նկարել, այնքան հեքիաթային և գեղեցիկ ստացվեց, բոլորին դուր է եկել: Դրանք պետք է նվիրեինք երեխաներին, հուսով եմ՝ նրանց ևս շատ են դուր եկել:
Նկարս մասնակցեց աճուրդին և վաճառվեց, շատ զարմացած էի, քանի որ ուշ իմացա այդ մասին, և մտքովս անգամ չէր անցնում, այդ մասին ևս պատմել եմ իմ բլոգում: Ես սպասում էի Դիջիթեք 2015- ին և կունենամ իմ մասնակցությունը: Արդեն սկսել ենք աշխատանքները, ինչպես միշտ նկարչությանը վերաբերող է, ես և իմ ընկերուհին պատկերազարդելու ենք մի գիրք (տ. Սոֆյայի նախագիծն է), որը էլեկտրոնային տարբերակով կներկայացնենք Դիջիթեքին: Կարծում եմ՝ անպայման հաջողության կհասնի, ես անգամ կասկած չունեմ: Դրա մասին ևս կպատմեմ բլոգումս, սպասեք իմ նոր հաջողություներին:
Ձեր՝ Մոնիկա

Реклама