Архив | Февраль, 2015

Նորից Տերյան՜

11 Фев

   Որքան շատ եմ կարդում Տերյան, այնքան ավելի շատ եմ սկսում սիրել, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում թե որքան հոգեհարազատ է իմ հոգուն:
  Ամեն անգամ կարդալիս նրա ստեղծագործություները, ես ապրում եմ այդ տողերը, կարծես հենց իմ կյանքից վերցված լինեն:
Այնքան սեր, զգացմունք կա դրանց մեջ, որ անսիրտ մարդն անգամ կարդալիս, չի կարող անտարբեր մնալ:

Եվ հիմա մեր կրթահամալիրում, Տերյանական օրեր են:

IMG_20150211_183507

***
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

***
Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…
***

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…
***
Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում…

Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես,—
Պոետը քեզ է երազում անքուն
Ու պաշտում է քեզ։

Գեղեցկությունըդ վառված է բոցե
Դաշույնի նըման սև կյանքի վրա. —
Թող կարոտ սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա…

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ։

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
— Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել
Այս աղջամուղջում…
***

Реклама

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

10 Фев

Մի քանի օր առաջ Գեղարվեստի դպրոցից տիկին Սոֆյայի նախաձեռնությամբ ես այցելեցի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, մեծ բավականություն ստացա այնտեղ ցուցադրվող նկարներից, Աբովյանի մասին պատմող տեղեկություններից: Հետո համացանցում տուն-թանգարանի մասին պատմող մի նյութ գտա և այն ներկայացնում եմ իմ բլոգում:
640PX-~1 Читать далее