Архив | Апрель, 2015

Երկու խոսք-պատում

17 Апр

Անվերնագիր
Այդ դեպքից հետո շատերն էին խոսում այդ մասին, շատերը լռում էին, բայց, ավա՞ղ,
քչերը միայն մտածեցին, թե ինչ կանեին, թե ինչպես կվարվեին իրենք: Ես էլ մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ…
Որ պետք չէ առանց հստակ փաստերի եզրակացություներ և քննադատություներ անել,
կարող ես քո կարծիքը կամ տեսանկյունը ունենալ այդ փաստի շուրջ, սակայն հրապարակայնորեն քննադատելու իրավունք չունես, երբ հարցը վերաբերվում է ուրիշների կյանքին, քանի որ չես կարող իմանալ, թե դու ինքդ ինչ կանեիր նրա փողարեն այդ ժամանակ:

Խոսքը
Ինչ դեր ունի խոսքը մարդու կյանքում: Ինչու ենք միմյանց մասին կարծիք կազմում հենց առաջին խոսքից: Ինչ կարող է անել խոսքը կամ բանը:
Խոսքերով կարելի է և՛ սպանել, և՛ ապրեցնել, հետևեք ձեր բառերին, քանի որ երբ մարդուն գեղեցիկ բաներ ես ասում, առաջին հերթին դու ինքդ քեզ ես գեղեցկացնում դրանցով, հետո դիմացինիդ, բառերը շատ խորն են մխրճվում մարդու հոգում, և՛ լավ, և՛ վատ խոսքերը չեն մոռացվում երքեք: Ամեն մարդու ներսում ապրում է մի երեխա, որ ամեն բառին մեծ նշանակություն է տալիս, և եթե ցանկանում ենք, որ մեր շրջապատը լինի ուրախ, երջանիկ, գեղեցիկ, առաջինը պետք է սկսենք մեզանց, մեր մտքերից, քանի որ մտքերը դառնում են խոսքեր, որոնցով կառուցվում է մեր աշխարհը: