Քաոս — Ալեքսանդր Շիրվանզադե

28 Окт

 imagesYC3AREA4

<< մեջբերումներ գրքից >>

Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք,որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ:

Միայն հիմարներն ու ապուշներն են հավատում արդարադատությանը:

Կաշառք,ահա այն մեծագույն զորությունը,որ ղեկավարում է մեր դատարանի խիղճն ու օրենքները:

Կարծես, բնությունը շփոթել էր արբշիռ դերձակի պես, որ մեկի համար, ձևած զգեստը մյուսին է հագցնում:

Թեթևամտություն է պարսավել երևույթը,առանց դրա պատճառները քննելու:

Քաղցած փորով բարոյական սկզբունքներ են քարոզում:

Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է:

Մենք կոշտ ու կոպիտ կովկասցիներ ենք, երբ խոսքը չի ազդում, դիմում ենք ուժի օգնությանը:

Մի կողմ Ասիա, մյուս կողմ Եվրոպա _ հակադրությունների մի կատարյալ քաոս, ուր նորը կատաղի կռիվ է մղում հնի դեմ:

Իսկական կարոտությունը դռնեդուռ չի ընկնում,ձայն չի հանում, չի գոռում ու լալիս ուրիշների մոտ, այլ միայն զգում է, միայն տառապում:

Դա կանացի ամոթխածության ցնցումն էր մի նոր ծանոցացած տղամարդի արդեն չափից դուրս հետաքրքիր հայացքից:

Նա ուզում էր նախանձի միջոցով վերջնական հարվածը տալ տիկնոջ պարկեշտության վերջին մնացորդին:

Նա գտել էր տիկնոջ թույլ երակը:

Այդ հոգեվորականները-փողով միշտ միացնում են անմիանալին և բաժանում անբաժանելին:

Սիրո հարատև ջերմությունը և կրքի անցողիկ հուրը դարձել էին հոմանիշ…

Փորձում էր, աչքերի մեջ կարդալ նրա հոգու ելևէջները:

Քո անբարոյականությունը սահման չունի…

Հասարակական հաշերի անկեղծ նախանձախնդիր…

Ինչո՞ւ չպիտի աշխատեմ կեսը, մեկ դարձնել, մեկը երկու, հինգը տաս…

Կխոստանա ոսկու տոպրակներ և մի հատ գարի էլ չի տա…

Խաբելը այնքան դժվար չի,որքան խաբեբայությունը թաքցնելը:

Աշխարհի երեսին հավիտենական սեր չկա…

Մտիկ արա չորս կողմտ և տես, ո՞ր հիմարն է այս տեսակ կոմեդիան դրամա դարձնում…

Երանության գավաթը դեռ չպարպված, հանկարծ ընկնում է ձեռներից և փշրվում:

Տեր Աստված, ինչո՞ւ են տղամարդիկ այդչափ անխիղճ, ինչո՞ւ վերջապես, նրանց համար այդքան դյուրին է թիթեռի պես ծաղկից ծաղիկ թռչելը:

Անխորտակելի պատնեշ, որ կանգնած էին նրա երջանկության միջև…

Պիտի գտնվեր սիրո և սառնության միջև…

Քեզ անպատիժ թողնելը հանցանք է…

Մեղսագործ հոգու ուշացած զղջում…

Оставьте комментарий